Քաղպայմանագիրը պարտավոր է այլևս առանց ժողովրդի օգնության աղբը մաքրել և վերակառուցում սկսել


Քաղպայմանագիրը պարտավոր է այլևս առանց ժողովրդի օգնության աղբը մաքրել և վերակառուցում սկսել

  • 10-12-2018 11:08:35   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀԿ-ի չանցնելը դեռևս չի նշանակում, թե իրենք մտադիր են այլևս չապականել դաշտը: Անելու են դա և անելու են առավել ինքնավստահորեն, որովհետև փաստորեն տասնյակ հազարավոր անձինք քվեարկել են իրենց օգտին:
 
Տարվա սկզբից սկսած ժողովուրդը մի երրորդ անգամ հեղափոխություն արեց` հազիվ դուրս թողնելով ՀՀԿ-ին: Անվերապահ մեծամասնություն ունենալով խորհրդարանում` հիմա արդեն Քաղպայմանագիրը պարտավոր է այլևս առանց ժողովրդի օգնության աղբը մաքրել և վերակառուցում սկսել: Կրկին շնորհավորում եմ Իմ Քայլի մասնակիցներին: Երկրի բնակչությունը նրանց հսկայական լեգիտիմություն տվեց և վստահություն ցուցաբերեց: Դա պատվավոր բայցև ծանր բեռ է:
 
Շնորհավորում եմ նաև Լուսավոր Հայաստանին և Edmon Marukyan -ին: Որքան հասկանում եմ` խորհրդարանական ընդդիմություն` ոչ անմիջապես, բայց մոտ մեկ տարվա ընթացքում, թերևս, իրենք են դառնալու:
 
Թե ինչ դեր կստանձնի ԲՀԿ-ն, պետք է տեսնել: Կռահելը թերևս դժվար չէ:
 
 
Հայկ Ա. Մարտիրոսյան

Քաղաքագետ

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական