Գեղամ Գևորգյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը


Գեղամ Գևորգյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը

  • 19-12-2018 17:30:56   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն  այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավկովկասյան գրասենյակի ղեկավար Գաել Ասայագի ղեկավարած պատվիրակությանը։
Հանդիպման  ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությանն առնչվող հարցեր։ Մասնավորապես  անդրադարձ է կատարվել «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում» դրամաշնորհային ծրագրի համաձայնագրի ստորագրմանն  առնչվող մի շարք հարցերի։
 
Գեղամ Գևորգյանը  նշել է, որ ծրագրի իրականացումը մեծ կարևորություն ունի Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար, և նախարարությունը կներդնի առավելագույն ջանքեր համաձայնագրի ստորագրումն ու ծրագրի մեկնարկն արդյունավետ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ։ 
Ծրագրի շրջանակում Հայաստանին  նախատեսվում է տրամադրվել  10 մլն եվրո դրամաշնորհ, որն ուղղվելու է Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք համայնքների հողերի խոշորացմանը, կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը, խորհրդատվական ծառայությունների մատուցմանը:
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play