Հայաստանի գավաթի խաղարկությունում


Հայաստանի գավաթի խաղարկությունում

  • 26-12-2018 14:39:34   | Հայաստան  |  Սպորտ

 
Երևանի  նախկին << Միկա >> մարզադահլիճում անցկացվեց  հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի գավաթի խաղարկությունը: Իրենց հարաբերությունները որոշեցին 72 մարզիկներ: Դիտարժան գոտեմարտեր շատ եղան: Ընդհանրապես մասնագետները չդժգոհեցին մասնակիցների ընդհանուր պատրաստականությունից: Ստուգատեսը   նպաստեց մեծահասակաների հավաքականը համալրած երիտասարդ ըմբիշների  մրցափորձի հարստացմանը:
 
Նոր տարվա  հունվարի 17 –ից մեր երկրի հավաքականը գլխավոր մարզիչ, օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ Ծաղկաձորում կսկսի նոր մրցաշրջանի նախապատրաստական  ուսումնամարզական առաջին հավաքը:
 
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան  -   Սպորտ