Մենք նստած ենք հնացած մեքենայի մեջ և փորձում ենք վարորդներ փոխելով՝ իրեն ընթացք տալ. Չի՛ լինի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մենք նստած ենք հնացած մեքենայի մեջ և փորձում ենք վարորդներ փոխելով՝ իրեն ընթացք տալ. Չի՛ լինի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 27-12-2018 15:58:38   | Հայաստան  |  Հասարակություն



 
Մենք նստած ենք հնացած մեքենայի մեջ և փորձում ենք վարորդներ փոխելով՝ իրեն ընթացք տալ. Չի՛ լինի: 
 
Այս մասին «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով նախարարությունների  և հատկապես մշակույթի նախարարության օպտիմալացման հարցին: 
 
Ըստ նրա՝ վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում այդպես էլ պետական մշակութային քաղաքականություն չմշակվեց, հետևաբար քննարկումները, թե ինչ կառույցների կամ օրենքների միջոցով պետք է այն իրականացվի, այդքան էլ ճիշտ չէ: 
 
Ռ. Բաբայանը նման պայմաններում առաջարկում է մասնագետներից կազմված համապատասխան հանձնաժողով ստեղծել, անհրաժեշտության դեպքում նաև մասնագետներին հրավիրել արտերկրից, և վերջապես մշակել պետական մշակութային քաղաքականություն:  
 
«Կարծում եմ՝ ասածս վերաբերում է բոլոր ոլորտներին՝ և՛ կրթությանը, և՛ գիտությանը, և՛ արտաքին քաղաքականությանը: Ես չգիտեմ, գուցե այնտեղ մշակված է. համենայնդեպս մշակութային ասպարեզում կարծում եմ՝ շատ անորոշ է վիճակը, և դա հիմնական մեր մեղքն է»,- ընդգծեց նա: 
 
Ռ. Բաբայանի համոզմամբ՝ պետք է փոխվի համակարգը, որն ամբողջովին ժանգոտած է: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն