Մենք չենք ուզում կամայական որոշում կայացնել որևէ անձով պայմանավորված. Լիլիթ Մակունց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մենք չենք ուզում կամայական որոշում կայացնել որևէ անձով պայմանավորված. Լիլիթ Մակունց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-01-2019 16:49:50   | Հայաստան  |  Քաղաքական



 
Մենք չենք ուզում կամայական որոշում կայացնել որևէ անձով պայմանավորված: 
 
Այս մասին հունվարի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ սկզբունքով են որոշել աջակցել ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի պաշտոնում ԲՀԿ-ի առաջադրած թեկնածուին: 
 
Ըստ նրա՝ հասարակությունն իր քվեով արդեն իսկ որոշել է, թե Խորհրդարան անցած քաղաքական ուժերն ինչպիսի ներկայացվածություն ունենան, հետևաբար իրենք հարգում են քաղաքացիների որոշումը՝ ըստ որի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ստացել է ավելի շատ ձայն, քան «Լուսավոր Հայաստան»-ը: 
 
«Մեր որոշումը սկզբունքային և քաղաքական որոշում է, որը պայմանավորված չէ անձնական վերաբերմունքով կամ անձեր ընտրելով: Եթե հիմա մենք առանց որևէ սկզբունքի որոշում ենք կայացնում, որ պաշտպանում ենք «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածուին, ստացվում է էլի կամայական որոշում»,- ընդգծեց Լ. Մակունցը: 
 
Հավելենք, որ այսօր կայացավ 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահի ընտրությունը, որի արդյունքում պատգամավորները միաձայն քվերակեցին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թեկնածու Արարատ Միրզոյանի օգտին: 
Քվերակությանը մասնակցեց 132 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր:  
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական