Մեզ համար ընդունելի են բոլոր ընդդիմությունները հավասարապես. Արարատ Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մեզ համար ընդունելի են բոլոր ընդդիմությունները հավասարապես. Արարատ Միրզոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 14-01-2019 17:39:33   | Հայաստան  |  Քաղաքական



 
«Մեզ համար ընդունելի են բոլոր ընդդիմությունները հավասարապես»,- հունվարի 14-ին 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ ընտրված Արարատ Միրզոյանը: 
 
Ըստ նրա ևս, ԱԺ փոխնախագահի պաշտոնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուին չսատարելը պայմանավորված է նրանով, որ հանրությունը դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր քվեով որոշել է, թե որ քաղաքական ուժը որքան ձայն ստանա և ըստ այդմ՝ ինչպիսի համամասնությամբ ներկայացված լինի նոր խորհրդարանում: 
 
«Ժողովուրդն ընտրել է ընդդիմություն, և հենց այն համամասնությամբ, որը կա. տարբերությունը շատ մեծ չէ մի մեկնաբանությամբ, բայց գուցե նաև շատ մեծ է, վեց մանդատը կարծում եմ՝ քիչ չէ: Մենք կարծում ենք, որ մենք իրավունք չունենք մեզ վերապահել ժողովրդի քվեով ձևավորված  համամասնությունը խախտելու իրավունք»,- նշեց Ա. Միրզոյանը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Քաղաքական