Ամանորյա հեքիաթային գիշերը միայնակ տարեցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Ամանորյա հեքիաթային գիշերը միայնակ տարեցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 16-01-2019 17:14:05   | Հայաստան  |  Հասարակություն



1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ ավելի քան 30 տարի անց, շուրջ երեք հազար ընտանիք, այդ թվում տասնյակ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու խարխուլ վագոն-տնակներում և անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշպան, կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում: Տարիների ընթացքում տնակային ավանների նոսրացմամբ, շատ միայնակ տարեցներ պարտադրված ապրում են մեկուսացած կյանքով, ծանր ու անօգնական վիճակում: Նրանք հոգեբանական առավել ծանր վիճակում են հայտնվում հատկապես տոնական օրերին՝ ամանորի գիշերը, երբ մենակ են դիմավորում իրենց տնակներում:
 
Այդ նպատակով «Շիրակ կենտրոնը» 4-րդ տարին է տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների համար Ամանորի գիշերը կազմակերպում է «Ամանորը դիմավորենք միասին» խորագիրը կրող երեկույթ: Այն սկսվում է դեկտեմբերի 31-ի երեկոյան և տևում է մինչև հունվարի 1-ի լուսաբաց՝ ճոխ սեղանների շուրջ, «Շիրակ կենտրոնի» Շալե-Գյումրի հեքիաթային և զարդարված սրահում:
 
2018-2019թ. Ամանորյա ճաշկերույթը հովանավորեցին՝ Հերման Խնդիրեանը և Sarkis Demircooğlu, ի հիշատակ լուսահոգի St. John's Armenian Church of Greater Detroit Ավագ քահանա, Տեր Diran Papazyan-ի Քառասունքի: Անչափ շնորհակալ ենք նաև ՎԵԳԱ ընկերության գլխավոր տնօրեն Յուրի Աֆրիկյանին Ամանորյա նվերների համար:
Նոյյան տապան  -   Հասարակություն