Մրցումները հատել են հասարակածը


Մրցումները հատել են հասարակածը

  • 18-01-2019 18:35:47   | Հայաստան  |  Սպորտ

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն անցկացվող Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները հատել են  հասարակածը:
 
Տղամարդկանց պայքարում վեց հնարավորից հինգ  միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է գրոսմայստեր Արման Փաշիկյանը: 3 , 5 –ական միավոր ունեն Սամվել Տեր – Սահակյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:
 
Կանանց մրցաշարում խաղացված վեց  փուլերում իր հաշվին հինգ  հաղթանակ և մեկ ոչ  ոքի   է գրանցել միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը, որը 5, 5 միավորով առաջատարն է: 4  միավոր է վաստակել երկրորդ տեղում ընթացող  Սիրանուշ Ղուկասյանը,իսկ երրորդը երեք միավորով Սուսաննա Գաբոյանն է:
 
Այսօր ` հունվարի 18 –ին տեղի կունենան յոթերորդ փուլի հանդիպումները:
 
Մրցումները եզրագիծը կհատեն հունվարի 20 –ին:
 
 
 
ՀԱՕԿ լրատվական բաժին
Նոյյան տապան  -   Սպորտ