Հայաստանի դատախազությունն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքները<br />


Հայաստանի դատախազությունն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքները

  • 06-08-2010 17:44:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի դատախազության կոլեգիայի օգոստոսի 6-ի նիստում, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, քննարկվել են ՀՀ դատախազության 2010թ.-ի առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները: Քննարկվել են նաեւ դատախազության տարածքային եւ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օրինականության պահպանման, հանցագործությունների դեմ պայքարի, քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ դատախազությանը` օրենքով վերապահված այլ ոլորտնեում դատախազական գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները, դրանց ընթացքում ի հայտ եկած խնդիրները: Կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցում էին ՀՀ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Պաշտպանության նախարարության Քննչական, ՀՀ Հատուկ քննչական ծառայության, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի եւ այլ պատկան մարմինների պաշտոնատար անձինք:
Նոյյան տապան  -   Հասարակություն