Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոն Բոլթոնի հետ․ Արցախի հարցին անդրադարձ չի եղել


Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ջոն Բոլթոնի հետ․ Արցախի հարցին անդրադարձ չի եղել

  • 23-01-2019 19:45:10   | Հայաստան  |  Քաղաքական
ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 
 
«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ:
 
Քննարկեցինք տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:
 
Թե պարոն Բոլթոնը, թե ես ընդգծեցինք հայ-ամերիկյան հարաբերությունների կարեւորությունը մեր կառավարությունների համար:
 
Պայմանավորվեցինք շարունակել քննարկումները մեր հարաբերությունների հետագա զարգացման շուրջ:
 
Հ.Գ. Արցախի հարցին անդրադարձ չի եղել»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական