ՊԵԿ-ում պարգևավճարի առավելագույն չափը կազմել է 1.5 մլն դրամ. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ՊԵԿ-ում պարգևավճարի առավելագույն չափը կազմել է 1.5 մլն դրամ. Դավիթ Անանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 24-01-2019 15:22:55   | Հայաստան  |  Հասարակություն



 
Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) պարգևավճարի առավելագույն չափը կազմել է 1.5 մլն դրամ: 
 
Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պարզաբանեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: 
 
Ըստ նրա՝  ՊԵԿ-ում տրամադրված պարգևավճարների չափերի հետ կապված երեկ մամուլում հրապարակված տեղեկատվությունը սուտ է: 
 
«Պարգևատրման չափի վերաբերյալ անձնական տեղեկատվության պաշտպանության մասին օրենք կա, խնդրում եմ նայեք. ես անձնավորված տեղեկատվություն չեմ կարող հրապարակել, ես կարող եմ հրապարակել միայն ինձ վերաբերող տեղեկատվությունը, որը պատրաստվում եմ հրապարակել տարեկան իմ զեկուցագիրը ներկայացնելու միջոցով»,- ընդգծեց Դ. Անանյանը: 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ ՊԵԿ-ում պարգևատրվել են բոլորն անխըտիր՝ իրենից սկսած հավաքարարով վերջացած: 
 
 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում՛
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն