ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «Հայեցակարգ» թերթի գլխավոր խմբագիր` «Էներգետիկների համահայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Գալուստ Սարգսյանի հետ


ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «Հայեցակարգ» թերթի գլխավոր խմբագիր` «Էներգետիկների համահայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Գալուստ Սարգսյանի հետ

  • 04-08-2010 19:24:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
-Պարոն Սարգսյան ինչպե՞ս եք պատկերացնում արցախյան հիմնահարցի հանգուցալուծման վերջնական տարբերակը, - Գիտեք ես համարում եմ, որ արցախյան հիմնահարցի լուծման ինչ որ վերջնական տարբերակ գոյություն չունի: Սա պայքար է եւ մենք Արցախը կունենանք այնքան ժամանակ, քանի դեռ կարողանում ենք այդ պայքարում հաղթել: Իմ կարծիքով, մեզ համար այսօր հիմնական խնդիրը ստեղծված վիճակով չբավարարվելն ու եղած ձեռքբերումները զարգացնելն է: Այլ խոսքով, ամեն ինչ կախված է Ադրբեջանին մեզ ձեռնատու խաղաղությունը պարտադրելու մեր կարողությունից: Իսկ ինչ վերաբերվում է հարցադրման այդ ձեւին, ապա ինձ թվում է, որ այն գալիս է մեր ազգային էությունից: Մենք հայերս, ունենք մի շատ վտանգավոր թերություն: Թեեւ կարողանում ենք հախթել ռազմական գործողություններում, բայց որպես կանոն չենք կարողանում պահպանել այդ հաղթանակը հետագա զարգացումներում:Իսկ այսօր, արցախյան գործընթացներում հասել ենք այդ` մեր կողմից չսիրված մասին: - Գուցե մանրամասնե՞ք, թե ինչ պետք է անենք, որպեսզի կարողանանք մեզ ձեռնատու խաղաղաությունը պարտադրել Ադրբեջանին: - Նախ պետք է դադարենք անընդհատ մտածել արցախյան հիմնահարցի լուծման, ինչ որ երեւութական եւ բոլորի կողմից ընդունելի տարբերակների մասին, որովհետեւ այսպիսի հիմնահարցերը լուծման բոլորի համար ընդունելի տարբերակներ ուղակի չեն ունենում: Օրինակի համար, ես համոզված եմ, որ քանի դեռ կազմալուծված չէ ադրբեջանական կայսրությունը քաղաքական մոլորություն կլինի մտածել, որ երբեէ Ադրբեջանը կճանաչի Արցախի Հանրապետռության անկախությունը: Այստեղ գործում է »կամ մենք ենք հաղթում, կամ մեզ են հաղթում« սկզբունքը: Փոխարենը մենք այսօր ճիշտ կանենք, եթե ավելի շատ եւ ավելի գործնականորեն զբաղվենք ադրբեջանական կայսրության կազմալուծման աշխատանքներով: Ադրբեջանը պետք է զրկված լինի միայն Արցախով զբաղվելու հնարավորությունից: Նա պետք է ունենա նաեւ լեզգինական, թալիշական եւ աղվանական ճակատներ: Այդ դեպքում, մենք համոզված ենք, որ Բաքվում ավելի ըմբռնող եւ հանդուրժող կդառնան: - Իսկ մտածե՞լ եք, թե այդ դեպքում ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը: - Տեսեք: Արցախյան զարգացումներում գերտերությունների առաջնորդությամբ գործող միջազգային հանրությունը ակտիվություն է դրսեւորում, որովհետեւ տարածաշրջանում կայուն խաղաղության բացակայությունը խոչընդոտում է իր տնտեսական ծրագրերին: Այլ խոսքով նրանց հետաքրքրողը այնպիսի խաղաղությունն է, որը կարող է ապահովել տարածաշջանով անցնող կոմունիկացիաների անխափան գործունեությունը եւ երաշխավորել նորերի կառուցումը: Այս իմաստով, նրանց ոչ թե խաղաղության իմիտացիան է հարկավոր, այլ ինքը` իրական խաղաղությունը: Իսկ միջազգային հանրությունը այնքան էլ միամիտ չէ, որպեսզի չհասկանա, որ այս տարածաշրջանում խաղաղության համապարփակ եւ ամբողջական ծրագիր չի կարող գոյություն ունենալ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել հայոց ցեղասպանությունը եւ չի փոխհատուցել հայ ժողովրդին հասցրած նյութա-բարոյական վնասները, քանի դեռ քուրդ ժողովուրդը զրկված է իր անկախ պետականությունը կերտելու հնարավորությունից, քանի դեռ լեզգին, թալիշ եւ աղվան ժողովուրդների հայրենիքները բռնազավթված են մնում ադրբեջանական կայսրության կողմից, քանի դեռ վրացական իշխանությունները ոտնահարում են կայսրությունում ապրող հայ, աջար եւ մեգրել ժողովուրդների ազգային եւ մարդկային իրավունքները: Այս ամբողջը վկայում է այն մասին, որ վաղ թե ուշ միջազգային հանրությունը, գոնե այս տարածաշրջանում` հրաժարվելու է սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքից, քանի որ այն գնալով ավելի ու ավելի թանկ է նստելու վերջինիս վրա: - Պարոն Սարգսյան Դուք խոսեցիք ցեղասպանության մասին: Հավատու՞մ եք, որ Թուրքիան երբեւէ կճանաչի ցեղասպանության փաստը եւ կփոխհատուցի մեր ժողովրդին հասցված վնասները: - Ասեմ անկեղծ, ես էլ երբեմն ինձ նույն հարցն եմ տալիս, բայց հետո հասկանում եմ, որ իրականության մեջ այդպես չի լինում: Մենք հիմա առաջվա պետականազուրկ ժողովուրդը չենք, որ ապրենք նման հարցադրումներով: Մենք այսօր անկախ պետականություններ կերտած եւ, այս իմաստով, բավականին փորձություններ հաղթահարած ազգ ենք: Նախկինում հարցադրման նման ձեւը արդարացված էր, քանի որ ցեղասպանության ճանաչմանը մենք հետամուտ էինք լինում միայն Սփյուռքում: Ի միջի այլոց, այս առումով մենք այսօր պարտավոր ենք արժանին հատուցել Սփյուռքի մեր հայրենակիցներին եւ հատկապես քաղաքական եւ հասարակական կառույցներին, որոնք իրենց ամենօրյա պայքարով, կարողացան, ազգային անկախ պետականության բացակայության պայմաններում, մեր խնդիրներն ու պահանջները պահպանել միաջազգային քաղաքականության օրակարգում: Սակայն բոլորովին այլ է իրավիճակը այսօր: Մենք հիմա ունենք անկախ պետություն եւ պարտավոր ենք ցեղասպանության ճանաչման եւ փոխհատուցման հարցը դարձնել պետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: Մենք պետք է նախ մեզ, եւ ապա մնացածների համար հստակեցնենք, որ ցեղասպանության համընդանուր ճանաչման քաղաքականությունը մեզ` հայերիս, համար ինքնանպատակ չէ: Մենք վստահ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների ողջ փաթեթը, անկախ պետականություն ունենալու քրդական պահանջները, Պոնտոսի հույների խնդիրների հետ` կազմելու են հիմնահարցերի մի համախումբ, որը բավարար է լինելու թուրքակայն բռնապետությունը մասնատելու համար: Միայն այդ դեպքում, ինչպես մեզ է թվում, պատմական արդարության վերականգման եւ փոխհատուցման մասին խոսակցությունները առավել առարկայական կդառնան: - Այսօր շատ է խոսվու հայ-ադրբեջանական հակամարտության գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին: Դուք նույնպե՞ս կարծում եք, որ այդ ուժերը կկարողանան առավել վերահսկելի դարձնել զարգացումները: - Ասեմ, ես նախ համարում եմ, որ այս տարածաշրջանը այնպիսի առանձնահատուկ տարածաշրջան է, որ այստեղ լավ չհաշվարկված ցանկացած քայլ կարող է` ուղակի հակառակ արդյունքը տալ: Մոտակա ժամանակներում հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման փորձն անգամ, կարելի է դասել այդպիսի չհաշվարկված քայլերի շարքին, որովհետեւ այս տարածաշրջանում շատ երկրների ռազմավարական շահեր են խաչվում: Այս իմաստով, մեր տարածաշրջանում ոչ միայն տարածաշրջանային, այլ նաեւ համաշխարային պատերազմի իրական վտանգ կա թաքնված: Մեր կարծիքով, այս իրողությունը ազդելու է նաեւ տարածաշրջանում գործող գերտերությունների քաղաքականության վրա, դրանք հակակշռելու առումով: Նման նախաձեռնությունը անիմաստ է նաեւ Արցախի անվտանգության երաշխավորման տեսակետից: Ես համոզված եմ, որ Արցախին անվտանգության երաշխիքներ կարող են տալ երկու երկիր: Այդ երկրներից առաջինը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ երկրորդը, որքան էլ տարօրինակ հնչի` Ադրբեջանի Հանրապետությունը, եթե, իհարկե, Բաքվում հասկանան, որ պետք է ընդունեն ձեւավոեւված իրողությունները եւ ճանաչեն Արցախի Հանրապետության անկախությունը: Այլ խոոսքով, Ադրբեջանը իր նման հավասարակշռված եւ իրատեսական քայլերով Արցախի Հանրապետության համար ուղակի պետք է հանի երաշխիքներ ձեւավորելու անհրաժեշտությունը: Եվ դրանից հետո նոր միայն Արցախի Հանրապետությունը հնարավոր կհամարի Ադրբեջանի հետ սկսել սահմանների ճշտման վերաբերյալ բանակցություններ: Այնպես որ տեսանելի ժամանակներում հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայման փորձն անգամ, մեր կարծիքով ավելի մոտ կլինի քաղաքական արկածախնդրությանը, քան քաղաքական հաշվենկատությանը: Վերջում ուզում եմ ավելացնել, որ վերը նշված հարցերն ու նրանց նկատմամբ ունեցած մեր տեսակետները քննարկվել են »Էներգետիկների համահայկական ասսոցիացիա« հ/կ խորհրդի նիստում, եւ ես ոգեւորված եմ, որ խորհրդի անդամների մեծամասնությունը համաձայնվում է եղած տեսակետների հետ: Այդ հանգամանքը ինձ եւս մեկ անգամ համոզում է իմ ունեցած մոտեցումների ճշմարտացիության մեջ: www.paaes.org
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն