Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել է մարտական դիրքերում


Բակո Սահակյանը ՊԲ հրամանատարի ուղեկցությամբ եղել է մարտական դիրքերում

  • 06-02-2019 09:42:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Փետրվարի 5-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով մեկնել է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:
 
    Տեղում ծանոթանալով առաջնագծում մարտական ծառայության կրման պայմաններին` Հանրապետության նախագահը զինծառայողների հետ անմիջական զրույցի ընթացքում հետաքրքրվել է նրանց խնդիրներով և հուզող հարցերով: Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը երկրի ղեկավարին է ներկայացրել վերջին շրջանում առաջնագծում իրականացված ինժեներական աշխատանքները, զինծառայողների անվտանգության ապահովմանն ու մարտական հերթապահությունն առավել արդյունավետ կազմակերպելուն ուղղված աշխատանքների համալիրը: 
 
   Բակո Սահակյանը զինվորականներին վստահեցրել է, որ այսուհետ ևս զինծառայողների անվտանգության, կենցաղային և սոցիալական ապահովվածության խնդիրները կշարունակեն գտնվել երկրի բարձրագույն իշխանությունների մշտական ուշադրության կենտրոնում: Աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահը Թալիշ համայնքում հրավիրել է նաև խորհրդակցություն, որի ընթացքում համապատասխան մարմինների ղեկավարներին առաջիկա անելիքների վերաբերյալ տրվել են կոնկրետ հանձնարարականներ: 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական