Քոչարյանին բաց կթողնեն, բայց արյունոտ նոր «կուտ» են պատրաստել.Գուրգեն Եղիազարյան. hayeli.am


Քոչարյանին բաց կթողնեն, բայց արյունոտ նոր «կուտ» են պատրաստել.Գուրգեն Եղիազարյան. hayeli.am

  • 08-02-2019 18:54:04   | Հայաստան  |  Քաղաքական

hayeli.am Հարցազրույց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի հետ։
 
-Երեկ Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում կանչել են հարցաքննության։ Գործընթացներն ինչ են հուշում նրան կկալանավորեն։
 
-Խնդիրը մեկ ուրիշ հարթության վրա է, որի վրա մենք ուշադրություն չենք դարձնում։ Մարդիկ իշխանության գալու առաջին օրվանից հինգ ամիս շարունակ խոստումներ են տվել հասարակությանը այս կամ այն երեւույթը արմատախիլ անելու վերաբերյալ՝ ցնցող բացահայտումներ, շեշտակի հարված կոռուպցվիային, թալանվածը պետք է հետ բերել ինչ գնով էլ ուզում է լինի։ Այս ամեն ինչից ոչինչ չմնաց ինը ամիս անց, խոսվում էր, թե ունենք 5-6 մլրդ վարկային թալանված համակարգ, իբր վարկ են վերցրել, նպատակային չեն օգտագործել, այսօր, սակայն, իրենք են վարկ վերցնում։ Բռնել-բաց թողնել, բռնել-բաց թողնել, մենք տեսանք ինչեր ջարդվեցին այս ընթացքում, ամբոխի մի մասին կերակրում էին արյունով, ամբոխը արյուն էր պահանջում։ Սերժ Սարգսյանը մեզ հիշատակ երկիր է թողել, որ չկա մարդ, որ իրեն չատի՝ ստերով ու կեղծիքներով մի համակարգ, թեպետ նույն ստերն էլ սրանք են ասում եւ այդ առումով նրանք քաղաքական բարեկամներ են։ Հիմա այն, ինչ խոստացել էր, մենք տեսանք, որ չի իրագործում, ավելին, պարզվեց, որ Սաշիկ Սարգսյանն էլ արագաչափերի ու գծերի հետ կապ չունի, բա 842 միլիոն դոլարը, սա այն թիվն է, որ Նիկոլն արտաբերել է ԱԺ-ում, իսկ հիմա իր պատգամավորները հերքում են, ասելով, թե Սաշիկ Սարգսյանը կապ չունի։ Մենք գիտենք չէ՞ անձնական կարծիք հայտնելու համար Փաշինյանը ոնց է վարվում, ինքն արդեն գողականով ասում է՝ «ասողը» ես եմ, ինչեւէ․․․Այս ամենի փոխարեն մինչ օրս ընդամենը 16 միլիոն դոլար է ընդամենը մուտքագրվել բյուջե։ Հիմա այս հեքիաթներն ավարտվել են ու իշխանությունը մտածում է նոր կուտ տալ ամբոխին, բայց արյունից պատրաստված կուտ եւ սկսում են շրջանառել՝ տեսեք արդեն վեցը ժամ հարցաքննել են, իսկ դա արդեն իսկ կոպիտ խախտում է օրենքի։
 
–Եթե չի առարկում, կարող են հարցաքննել ոչ թե սահմանված չորս ժամ, այլ ավելին։
 
-Պարզ չէ՞, որ չէր կարող համաձայնել, այդ տարիքում, նման ծանր հարցաքննություն։ Ամբոխի երեւակայությունն արդեն գրգռված է, հասարակության այն հատվածն էլ, որ սթափ մտածելու ունակություն ունի, մոլորվել ՝ մտածում է՝ այս ինչ է կատարվում։ Այս ամենը խոսում է երկու բանի մասին՝ բաց են թողնելու Ռոբերտ Քոչարյանին, բայց այդ տեղը պետք է պարտադիր զբաղված լինի, որովհետեւ մենակ մենակ Մանվել Գրիգորյանի «տուշոնկայի» գործով առաջ չես գնալ, արդեն սկսել են չհավատալ իշխանությանը։ Եւ այսօր որպեսզի բորբոքվի ամբոխի երեւակայությունը մեկ գրում են, որ Սերժ Սարգսյանի դեմ Վովա Գասպարյանն է ցուցմունք տվել, մեկ, որ հարցաքննել են եւ այսպես շարունակել, պետք է ամբոխին արյուն մատակարարել, որպեսզի չալոյի լակոտները նաեւ ունենան էներգետիկ հավելում, հակառակ դեպում այն պաթոսը, որ նա բերել է քաղաքականություն կկանգնի, իսկ եթե կանգնի, նշանակում է, որ իր վախճանը եկել է։ Հիշենք, որ Հովիկ Աբրահամյանի վերաբերյալ եղան մի շարք հայտարարություններ, մեկ Մարտի 1-ի դեպքերին զենքի առնչության, մեկ ջուր գողանալու, հետո մեկ ուրիշ, սակայն բոլորը ջրվեցին, մնում է ՀՔԾ-ն գնա եւ Հովիկ Աբրահամյանի դպորացական շրջանի հանցագործություններով զբաղվի, ես վստահ եմ, որ կատարել է ու ՀՔԾ-ն հեսա կգնա կզբաղվի․․․Մայրապետյանի գործն էլ ՄԻԵԴ-ում տեսանք ինչ եղավ, Քոչարյանն էլ շուտով դուրս կգա, որովհետեւ փաստաբանները ճիշտ են՝ գործը ջուր է եւ այդպես առաջ գնալ չեն կարող, Եվրոպայում կասեն՝ ինչ եք անում ու հիմա սուսուփուս պետք է բաց թողնի, իհարկե, հետո կասի, որ դատական համակարգը սրիկա դուրս եկավ, Մհեր Եղիազարյանը 40 օրվա հացադուլից հետո այնտեղ մահացավ՝ դառնալու իր կառավարման առաջին զոհը, հիմա նոր արյունոտ «կուտ» է պետք՝ ի դեմս Սերժ Սարգսյանի։
 
Անի Սահակյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական