Ինչու՞ միրզոյաներին, կամ ավինյաններին չեք ուղարկում առաջնագիծ. Ռուբեն Թորոսյանը՝ կառավարությանը


Ինչու՞ միրզոյաներին, կամ ավինյաններին չեք ուղարկում առաջնագիծ. Ռուբեն Թորոսյանը՝ կառավարությանը

  • 12-02-2019 11:50:58   | Հայաստան  |  Քաղաքական

    Փաշինյանը, կամ որ նույնն է նրա լրատվական միջոցը, համարյա մեղադրում է իրեն «թագավոր» հռչակած  ժողովրդին, այն է՝
 
1. պատերազմի վերսկսման դեպքում նույն հասարակության առավելագույնը 5-6 տոկոսն է պատրաստ ինքնակամ մեկնել առաջնագիծ;
 
2. հասարակությունն իր ամբողջության մեջ կողմ է, որ բոլորն առանց բացառության վճարեն հարկերը, բայց առանձին վերցրած որեւէ մեկը չի ցանկանում հարկեր վճարել ու բողոքում է, հենց որ փորձում են կոնկրետ իրեն բերել հարկային դաշտ;
 
3. բոլորը կողմ են, որ պետական համակարգն օպտիմալացվի, բայց կտրուկ բողոքում են, հենց որ գործընթացը հասցեական բնույթ է ստանում և այլն:
 
    Հիմնվելով այդ «մեղադրանքներ»-ի և ավազակաիշխանության դարաշրջանի տրադիցիոն հիշողությունների վրա, խոստովանում է նաև, որ հեղափոխություն տեղի չի ունենա կամ որ նույնն է՝ տեղի չի ունեցել՝ կարդացեք՝
 
    «Ո՞վ ասաց, որ այդ հեղափոխությունը պիտի միայն կառավարությունն անի։ Հեղափոխության իմաստը հենց այն է, որ դրան պիտի մասնակցեն բոլորը կամ համարյա բոլորը։ Հակառակ դեպքում կունենանք ընդամենը տնտեսական հեղաշրջում։ Այսինքն, հին մեխանիզմ՝ նոր դերակատարներով։» 
 
    Իսկ քանի որ «հակառակ դեպքն» արդեն նշված է վերևում, ուրեմն ձախողման նոր պատճառներ են հայտնաբերվել, այն է՝ հիմա էլ ժողովուրդն է մեղավոր:
 
    Չնայած, հայաստանցիս էլ է նույնն ասում՝ ինչու՞ եք արարատմիրզոյանների գլխավերևում  անձրևանոց պահում… ինչու՞ եք միայն ձեր ծանոթ-բարեկամներին, վարսավիրներին կամ ուսուցիչներին  բարձր պաշտոնների նշանակում…ինչու՞ միրզոյաներին, կամ ավինյաններին  չեք ուղարկում առաջնագիծ…ինչու՞ եք հասարակությունը բաժանում սև-սպիտակների կամ ահել-ջահելի…ինչու՞ օպտիմալացումը չսկսեցիք ձեր հեղափոխական պատգամավորների կամ «հանցագործների բանդայի անդամ» Սարգսյանի կրճատումներից…ինչու՞ «բիոզուգարանների» հեղինակին չեք կարողանում պատժել… ինչու՞ են կոռուպցիոներները շարունակում պաշտոնավարել քաղաքական և հայեցողական, այդ թվում, դիվանագիտական պաշտոններում…
 
     Ավելին, հայաստանցիս մտահոգված է, որ հենց դուք եք խոչընդոտում նրա մասնակցությանը «հեղափոխության»-ը, մասնավորապես, ձեր իսկ ասած հիմնական «հին մեխանիզմ»-ի՝ ավազակաիշխանության Սահմանադրության  փոփոխման, այսինքն, ձեր իսկ խոստման մասին մոռացել եք առհավետ: Եվ, որպես վերջինիս հետևանք, ճիշտ եք նշում՝ Սերժիկը փոխվեց Նիկոլով, Արմենչիկը՝ Արմենով, իսկ օլիգարխ Ծառուկյանը՝ «հեղափոխական սեփականատեր» Ծառուկյանով…
 
     Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա մի՛ օգտվեք նրանից, որ  որևէ օրենք չկա նրա կառուցվածքի կամ ձևի մասին և ներառեք նրա մեջ ձեր տված հեղափոխական ու նախընտրական բոլոր խոստումները  և դրանց հասնելու արդյունավետ ու հասկանալի ճանապարհներն, այնպես, ինչպես, որ խնդրում էիք հայաստանցուս ձեզ իշխանության բերելու համար:
 
     Ամենևին չանդրադառնալով այն պատճառներին, որ ավազակաիշխանությունը հոժարակեմ «փռվեց ասֆալտ»ին, մենք կարևորում ենք վերջինիս հետևանքով հայաստանցուս մոտ առաջացած հույսի և հավատի պաշտպանությունը: Եվ հենց այդ իմաստով կոչ ենք անում փաշինյանական կառավարությանը հաղթահարել մեծամտությունը, զերծ մնալ հեղափոխական թիմից դուրս չտեսության կամ տգիտության նոր պատճառների  հայտնաբերումներից, համախմբել և հնարավորություն տալ մեր ժողովրդին  հեղափոխական խոստումների արդարացի կատարման համար:
 
      Կեցցենք մենք և մեր երեխաները, որ  դեռևս «դուխով» կանգնած ենք ձեր կողքին:
 
 
 
 
«Մարդու իրավունքներ-96» կուսակցության
նախագահ Ռուբեն Թորոսյան
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական