Բանակցող կողմը հակված է հասկանալու և ընդունելու, որ ծխելն արգելող օրենքում կան վերանայման ենթակա կետեր. Նարգիլեի բիզնեսով զբաղվողներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Բանակցող կողմը հակված է հասկանալու և ընդունելու, որ ծխելն արգելող օրենքում կան վերանայման ենթակա կետեր. Նարգիլեի բիզնեսով զբաղվողներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 12-02-2019 16:39:16   | Հայաստան  |  Հասարակություն



 
Բանակցող կողմը հակված է հասկանալու և ընդունելու, որ «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում կան վերանայման ենթակա կետեր: 
 
Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները, ովքեր ակտիվ բանակցությունների մեջ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտի և շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: 
 
Ըստ Գոռ Գասպարյանի՝ առողջապահության նախարարությունում արդեն հասկացել են, որ իրենք որևէ առնչություն չունեն ծխախոտի արտադրության հետ, հետևաբար վերոնշյալ օրենքը չպետք է տարածվի իրենց վրա: 
 
«Այն, որ մենք արդեն գտնվում ենք բանակցությունների սեղանի շուրջ, դրական տեղաշարժ է: Շարունակում ենք պնդել, որ պետք չէ նարգիլեն և ծխախոտը վերցնել մեկ կետի տակ, որովհետև կան ահավոր նուրբ հարցեր, որոնք ուղղակի անհնար կլինի օրենքով իրագործել, եթե չլինեն համապատասխան փոփոխություններ: Մենք հենց դրա շուրջ էլ այս պահին բանակցում ենք, որպեսզի նարգիլե սիրողների իրավունքները չոտնահարվեն»,- ընդգծեց Գ. Գասպարյանը; 
 
Վերջինիս փոխանցմամբ՝ բանկցություններին մասնակցում են չորս հոգուց կազմված աշխատանքային խմբով և չորեքշաբթի պատրաստվում են իրենց բոլոր առաջարկությունները գրավոր տեսքով ներկայացնել Առողջապահության ազգային ինստիտուտ, որից հետո ուրբաթ օրը կրկին հանդիպելու են կոնկրետ քննարկման մասնակցելու նպատակով: 
 
Ժորա Փանոսյանն իր հերթին նկատեց, որ իրենք կլինեն հասարակական սննդի մատուցման առաջին օբյեկտների ներկայացուցիչները, ովքեր սեղաններից կհավաքեն մոխրամանները և կստանձնեն պարտավորություն վերահսկել այդ նույն օբյեկտներում ծխախոտի արգելումը: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն