Կառավարության ծրագրով մեկնարկ է տրվում թավշյա հեղափոխության երկրորդ՝ արդեն բովանդակային փոփոխությունների փուլին. Լիլիթ Մակունց


Կառավարության ծրագրով մեկնարկ է տրվում թավշյա հեղափոխության երկրորդ՝ արդեն բովանդակային փոփոխությունների փուլին. Լիլիթ Մակունց

  • 14-02-2019 16:37:33   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Այս ամբիոնից առաջին հերթին ցանկանում եմ խոսել բառերի ուժի ու զորության մասին: Դրանք կարող են մոտիվացնել կամ հուսալքել, կարող են լցնել կամ դատարկել, կարող են հարստացնել և ծայրաստիճան խեղճացնել: Եվ այս ամբիոնից հնչող ցանկացած խոսք ունի գերհզոր ազդեցություն:

Այս գիտակցումով եմ մոտենում ամեն անգամ կենտրոնական խոսափողին, որովհետև գիտեմ, որ այստեղից ձևավորվում է մթնոլորտ, որը կարող է մի կողմից տարածել խաղաղություն, համերաշխություն, մյուս կողմից` ատելություն, որն, օրինակ, կարևորում է մարդուն որպես սուբյեկտ, անհատ ու մղում է ձգտել ավելիին կամ դիտարկում է նրան որպես օբյեկտ:

Այս ամբիոնից արտաբերված խոսքը կամ հավատ է ներշնչում սեփական ուժերի, կարողության նկատմամբ, խրախուսում ինքնազարգացումը, կատարելագործումը, կամ անուղղակիորեն ասում հավատացեք գուշակներին, չար աչքին, բախտին, այսինքն նրան, որ քեզանից ոչինչ կախված չէ:

... Կառավարության ծրագրով մեկնարկ է տրվում թավշյա հեղափոխության երկրորդ՝ արդեն բովանդակային փոփոխությունների փուլին, որտեղ յուրաքանչյուրիս մասնակցային գործոնը նույնքան կարևոր է, որքան առաջին փուլում»:
Նոյյան տապան  -   Քաղաքական