Փաշինյան․ Կհանդիպենք մարտի 1-ին ժամը 18։30-ին Ազատության հրապարակում


Փաշինյան․ Կհանդիպենք մարտի 1-ին ժամը 18։30-ին Ազատության հրապարակում

  • 21-02-2019 11:35:47   | Հայաստան  |  Քաղաքական



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է ժողովրդին՝ կոչ անելով մարտի 1-ին միանալ իր կազմակերպած քաղաքացիական երթին, որը նվիրված է լինելու «Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին»։

Փաշինյանը, մասնավորապես, ասել է․«Լրանում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների 11 տարին, եւ քննարկումների արդյունքում որոշեցինք այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։ Այս երթը նվիրված է լինելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակին՝ ընդդեմ բռնության, ընդդեմ ընտրակեղծիքների, ընդդեմ կոռռուպցիայի, ընդդեմ ապօրնությունների, եւ նշանանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացու հաղթանակը ու քաղաքացու իշխանությունը այլեւս անշրջելի են, որ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու այլեւս ընտրակեղծիքներ, որ Հայաստանի Հանրապետությունում մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ընդհանրապես եւ քաղաքական բռնություններին, կոռուպցիային, ապօրինություններին, քաղաքական հետապնդումներին։ Եվ այդ օրը իհարկե մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք 2008 թվականի մարտի 1-ի 10 զոհերին եւ ընհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին։ 
 
2019 թվականի մարտի 1-ին ժամը 18։30 բոլորին հրավիրում եմ Ազատության հրապարակ՝ այնտեղից իրականացնելու քաղաքացիական երթ․․․ 
 
Այդ օրը ես մտադիր եմ ուղերձով դիմել ժողովրդին։ Նաեւ մենք մարտի 1-ին մենք մեր վճռականությունը, նվիրվածությունը ի ցույց կդնենք Հայաստանում ժողովրդավարությանը, ժողովրդի իշխանությանը եւ կոռուպցիայի, ընտրակեղծիքների էջը փակված լինելով։ 
 
Կհանդիպենք մարի 1-ին ժամը 18։30-ին Ազատության հրապարակում»։ 
 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական