Լսեցի ու շա՜տ զարմացա, էս աստիճան ինքնահավան վիճակի վրա։ Լենա՞, էս ի՞նչ եք ասում


Լսեցի ու շա՜տ զարմացա, էս աստիճան ինքնահավան վիճակի վրա։ Լենա՞, էս ի՞նչ եք ասում

  • 21-02-2019 16:16:48   | Հայաստան  |  Քաղաքական

Հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Լսեցի ու զարմացա, շա՜տ զարմացա, էս աստիճան ինքնահավան վիճակի վրա։ Լենա՞, էս ի՞նչ եք ասում, 2007-2012 թ․թ․ "Ժառանգություն" ընդդիմադիր խմբակցության անդամներս ազատորեն "դեմ" էինք քվեարկում մեր գաղափարախոսության հետ անհամատեղելի բազմաթիվ նախագծերի, թվում էր, թե 2017-ի ԱԺ-ում "Ելք"-ի պատգամավորներն էլ են անկաշկանդ եղել իրենց քվեարկություններում, ներառյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ խոստովանում ե՞ք, որ նախորդ խորհրդարանում որպես ընդդիմադիր խմբակցության պատգամավոր ազատ չէիք, շատ հետաքրքիր է, ո՞վ էր ձեզ այն ժամանակ ստիպում որոշ նախագծերի դեմ քվեարկել։

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական