Հրանուշ Հակոբյան. «Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է, այլ նրա համար, որ այն քոնն է»<br />


Հրանուշ Հակոբյան. «Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է, այլ նրա համար, որ այն քոնն է»

  • 29-07-2010 14:06:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հուլիսի 28-ին ՀՀ Սփյուռքի նախարարություն են այցելել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության 17-րդ ուսանողական ֆորումի մասնակիցները` Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ, ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ: Տարիների ավանդույթ ունեցող «Համազգայինի» ուսանողական ֆորումն աշխարհի տարբեր երկրներում ուսանող հայ համալսարանականներին համախմբելու, ազգային արմատներին ու մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելու նպատակ է հետապնդում: Այս տարի ֆորումին մասնակցում են Հայաստանը եւ Սփյուռքի տարբեր համայնքներ (ԱՄՆ, Լիբանան, Իրան, Սիրիա, Բրազիլիա, Անգլիա, Ավստրալիա, Կանադա,) ներկայացնող շուրջ 35 ուսանողներ: Հ.Հակոբյանը երիտասարդներին ներկայացրել է նորանկախ Հայաստանի պատմությունը` անդրադառնալով երկրի ծանր վիճակին, որը ստեղծվել էր երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմի, տնտեսական շրջափակման հետՅանքով: Միեւնույն ժամանակ նախարարը նշել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը միջազգային իրավունքի սուբյեկ հանդիսացող պետություն է` իր բոլոր ատրիբուտներով, այդ թվում` հաղթանակած բանակով: «Մենք պետք է հզորացնենք մեր երկիրը` օգտագործելով մեր մտավոր ներուժը: Աշխարհի տարբեր հեղինակավոր բուհերում կրթություն ստանալով` հայ երիտասարդները պետք է իրենց մտավոր կարողությունները ներդնեն Հայրենիքի շենացման գործում»,- ասել է Հ.Հակոբյանը: Նրա խոսքերով, Հայրենիքը չեն սիրում նրա համար, որ այն լավն է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Նոյյան տապան  -   Քաղաքական