Ես իրենց խոստանում եմ՝ այս ամեն ինչը շատ հեշտ չի մարսվելու. Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականներ քաղաքապետարանի որոշումը կվիճարկեն դատարանում


Ես իրենց խոստանում եմ՝ այս ամեն ինչը շատ հեշտ չի մարսվելու. Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվականներ քաղաքապետարանի որոշումը կվիճարկեն դատարանում

  • 27-02-2019 17:09:58   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Ես իրենց խոստանում եմ՝ այս ամեն ինչը շատ հեշտ չի մարսվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայելի» մամուլի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետարանին ու քաղաքապետին: 
 
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Բյուզանդի 1/3 շենքում գտնվող մի շարք լրատվական խմբագրություններ ծանուցումներ են ուղարկվել այն մասին, որ պետք է հինգ օրում ազատեն Երևանի քաղաքապետարանին պատկանող այդ տարածքը: 
 
Ըստ Անժելա Թովմասյանի, երբ ստացել են այդ տարածքները, պայմանը հետևյալն է եղել, որ իրենք՝ այսինքն տարածքը զբաղեցնողները որոշակի գումար են ներդնում, վերանորոգում դրանք և երկու տարի անհատույց տնօրինում:
 
Նրա խոսքերով՝ նշյալ պայմանը հաստատվել է Երևանի անագանու կողմից: 
 
«2008 թվականին, երբ երկրում բավականին թեժ իրավիճակ էր, այս ակումբն անընդհատ հնարավորություն էր տալիս արտահայտվելու այսօրվա վարչապետի թիմին, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմին, ինչի դիմաց այդ ժամանակվա իշխանություններից ստացանք «նվեր»: Հրահանգ իջեցվեց մի շարք լրատվամիջոցների, որ այլևս մեզ չլուսաբանեն: Այսինքն՝ բոյկոտում էին մեր աշխատանքը երկու-երեք ամիս շարունակ»,- հիշեցրեց Ա. Թովմասյանը՝ հավելելով, որ անգամ այդ ժամանակ ոչ մեկի մտքով չի անցել լրատվամիջոցներին տրված տարածքները ետ վերցնել: 
 
«Հայելի» մամուլի ակումբի ղեկավարը նշեց, որ ստեղծված կիրավիճակի հետ կապված ակնկալում է Հայաստանում եվրոպական մի շարք երկրների և ԱՄՆ դեսպանի արձագանքին: 
 
Նա ընդգծեց, որ մի շարք խմբագիրներով պատրաստվում են Երևանի քաղաքապետի որոշումը դատական կարգով վիճարկել: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Ն․Տ․
Հիշեցնենք, որ տարբեր ժամանակներում նախորդ իշխանությունները եւս տարբեր ձեւերով փորձել են խոչնըդոտներ առաջացնել, դժվարացնել մամուլի աշխատանքը։
Այդ առումով  հետաքրքրական են դեռեւս 22 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ հայկական լրատվամիջոցները ստիպված են եղել հաղթահարել գրեթե նույն մարտահրավերները։ Ստորեւ ներկայացնում ենք 1997 թ․ դեկտեմբեր 4 -ի լրատվամիջոցների նախազգուշական մեկօրյա գործադուլի մասին պատմող տեսանյութը։
 
 

 

 

 
Նոյյան տապան  -   Հասարակություն