Հողերի վերադարձի թեմայով խոսակցություններն անգամ պետք է քրեորեն պատժելի արարք համարվեն. Վովա Վարդանով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հողերի վերադարձի թեմայով խոսակցություններն անգամ պետք է քրեորեն պատժելի արարք համարվեն. Վովա Վարդանով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-03-2019 18:12:22   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ռազմական գործիչ, «Ողջ մնալու արվեստը» կազմակերպության հիմնադիր Վովա Վարդանովը չի բացառում, որ մի օր կարող է իրավաբանների օգնությամբ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ առաջարկելով հողերի վերադարձի թեմայով խոսակցություններն անգամ քրեորեն պատժելի արարք համարել: 
 
Ըստ նրա՝ նման օրինակ արդեն իսկ կա աշխարհում, մասնավորապես, Իսրայելի «Քրեական օրենսգրքում» մի հոդված կա առ այն, որ հողերի վերադարձի մասին խոսելը քրեորեն պատժելի արարք է: 
 
«Չի կարելի դրա մասին խոսել, որովհետև չի կարելի խոսել, քննարկել մարդակերությունը՝ հանիբալիզմը: Օրերից մի օր դու մի արարք սկզբում քննադատում ես, հետո մի հարգված մարդ կանգնում ասում է՝ եկեք քննարկենք, բնականաբար քննադատելով, հետո մի օր քննարկումը կհասնի նրան, որ մադրիկ կասեն, բայց դա էլ տարբերակ է, ու օրերից մի օր կամաց-կամաց հասարակությանը բերում ես նրան, որ որոշ մարդկանց տոկոս կկազմի արդեն մարդակերությունն ընդունողները»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Վ. Վարդանովը: 
 
Նրա խոսքերով՝ ներկայումս կա հայկական հողերի դեօկուպացիայի խնդիր, ինչը նշանակում է, որ թուրքական օկուպացիայի տակ գտնվող հայկական հողերը պետք է հետ վերադարձվեն ուժով կամ ուժի սպառնալիքով, կամ ուժեղ դիվանագիտության ճանապարհով: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն