Վիկ Դարչինյանը նվաճել է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը եւ աշխարհին եւս մեկ անգամ հիշեցրել 1915թ.-ի մասին


Վիկ Դարչինյանը նվաճել է IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը եւ աշխարհին եւս մեկ անգամ հիշեցրել 1915թ.-ի մասին

  • 24-04-2011 18:18:14   | ԱՄՆ  |  Սպորտ

Ապրիլի 24-ի առավոտյան Լոս Անջելեսի Nokia սրահում Վիկ Դարչինյանը հաղթել է Յոնի Պերեսին եւ նվաճել IBO վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: Մենամարտն ընդհատվել է 5-րդ ռաունդում. Պերեսը արյունահոսության պատճառով չկարողացավ շարունակել այն: Հայ բռնցքամարտիկը, ինչպես եւ խոստացել էր, ամբողջ աշխարհին եւս մեկ անգամ հիշեցրեց 1915թ.-ի մասին. բացի այն, որ Վախթանգի գոտու վրա գրված էր «1915», մենամարտից հետո տված հարցազրույցում նա խոսել է Մեծ Եղեռնի մասին։
Նոյյան տապան  -   Սպորտ