Միջազգային փորձագետները կաջակցեն ՏՄՊՊՀ-ի հարուցած վարույթին<br />


Միջազգային փորձագետները կաջակցեն ՏՄՊՊՀ-ի հարուցած վարույթին

  • 27-07-2010 17:40:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթը քննարկելու նպատակով Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետհանձնաժողովը հրավիրել է միջազգային փորձագետների: Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) Մրցակցության քաղաքականության կիրարկման բարելավմանն ուղղված համատեղ գործողությունների` «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետներ Մարտին Միտիմայերը եւ Էրբերհարդ Ֆեսը ՏՄՊՊՀ-ի մասնագետներին փորձագիտական խորհրդատվություն կտրամադրեն «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում իրականացվող վարույթի վերաբերյալ: Ըստ հանձնաժողովի մամլո հաղորդագրության, հուլիսի 27-30-ին արտասահմանցի փորձագետները ՏՄՊՊՀ աշխատակիցների համար նաեւ դասընթաց-քննարկում կանցկացնեն, որի ընթացքում կքննարկվեն հանձնաժողովի աշխատանքում ծագած օրենսդրական խնդիրները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն