Արցախում զինծառայող է զոհվել. ԱՀ ՊՆ


Արցախում զինծառայող է զոհվել. ԱՀ ՊՆ

  • 12-03-2019 11:39:15   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Մարտի 12-ին` ժամը 06.50-ի սահմանում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել 2000թ. ծնված ժամկետային զինծառայող Կարեն Արտակի Կարապետյանը:
 
Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից:
 
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
 
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
Նոյյան տապան  -   Քաղաքական