Առաջին անգամ բետոնը պարտվեց կանաչապատ տարածքներին. Վիկտոր Մնացականյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Առաջին անգամ բետոնը պարտվեց կանաչապատ տարածքներին. Վիկտոր Մնացականյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-03-2019 18:54:13   | Հայաստան  |  Հասարակություն



 
Առաջին անգամ բետոնը պարտվեց կանաչապատ տարածքներին: 
 
Այս մասին այսօր Օպերայի և բալետի Ազգային թատրոնի տարածքում հարակից սրճարանների ապամոնտաժման աշխատանքներին հետևելիս նշեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը: 
 
Նա կրկին վերահաստատեց, որ Օպերայի տարածքը կանաչապատելը հանրային պահանջ է: 
 
«Օպերան եզակի է հարգելիներս, այն Երևանի ամենակարևոր սիմվոլներից է: Երբ որ մարդը քայլում է այս շենքի կողքով, տուրիստը կլինի, թե քաղաքացին, ինքը մոտավորապես գաղափար է կազմում մեր մասին: Մեզ ինչո՞ւ է ենթագիտակցորեն ձգում Օպերան, որովհետև մենք սրանով փառավորվում ենք, հասկանում ենք, որ հզոր ազգ ենք»,- ընդգծեց Վ. Մնացականյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ սրճարանների ապամոնտաժման հետ կապված վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՀՀ քաղաքացիները Հեղափոխությունից հետո էլ տեր են իրենց երկրին: 
 
Նա տեղեկացրեց, որ սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն նաև հանգստյան օրերին, քանի որ հրատապության հարց կա: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն