2018 թվականին Եվրամիությունից ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է երեք անգամ. Նիկոլ Փաշինյան


2018 թվականին Եվրամիությունից ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է երեք անգամ. Նիկոլ Փաշինյան

  • 27-03-2019 14:14:38   | Հայաստան  |  Հասարակություն

 
2018 թվականին Եվրամիությունից ապաստան խնդրող ՀՀ քաղաքացիների թիվը կրճատվել է երեք անգամ, բայց սրա մասին ոչ ոք չի խոսում, ոչ ոք չի նկատում: 
 
Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  նկատելով, որ նշյալ փաստը գուցե և թվային առումով այդքան էլ հնչեղ չէ, բայց շատ կարևոր արձանագրում է: 
 
Ըստ նրա՝ սա վկայում է այն մասին, որ ՀՀ-ում վերջին 10 ամսվա ընթացքում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբի փոփոխություններ, որոնք վերջին 27 տարվա ընթացքում չէր հաջողվում անել:
 
«Բայց սա ո՞ւմ շնորհիվ է. Սա ՀՀ քաղաքացիների շնորհիվ, որովհետև երկրում բովանդակային փոփոխություն չի կարող անել մեկ հոգին, 10 հոգին, նույնիսկ 1000 հոգին: Երկրում այս մասշտաբի և այսպիսի խորության փոփոխություններ կարող են իրականացնել միայն հարյուր հազարավորները, միլիոնները»,- ընդգծեց վարչապետը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն