Պատերազմը չի ավարտվել, առաջին փուլն է ավարտված. Ալիև


Պատերազմը չի ավարտվել, առաջին փուլն է ավարտված. Ալիև

  • 02-04-2019 17:11:57   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ադրբեջանի նապագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկրի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել, իսկ պատերազմը շարունակվում է, ավարտվել է դրա միայն մի փուլը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:
 
Այունհետեւ Ալիեւը խոսել է հակամարտության լուծման չարչրկված սեփական բանաձեւի մասին։ «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակը ադրբեջանական տարածքների ազատագրումն է: Հայաստանի հետ հակամարտությունը դեռ չի ավարտվել: Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում, որը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված», - ասել է Ալիևը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ:
 
Անդրադառնալով Վիեննայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նա նաև նշել է, որ այն կարևոր էր «բանակցությունների գոյություն ունեցող ձևաչափի հաստատման տեսանկյունից»: Ալիևը շեշտել է. «Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև»:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play