Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ժնևում քննարկել են համագործակցության հարցեր


Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Ժնևում քննարկել են համագործակցության հարցեր

  • 03-04-2019 13:23:13   | Շվեյցարիա  |  Իրավունք

 
 
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի հետ։
 
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները։
 
Մասնավորապես, քննարկվել է խոշտանգումների կանխարգելման, կանանց ու երեխաների իրավունքների, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքը և մի շարք այլ հարցեր: 
 
 Արման Թաթոյանը նշել է, որ ներկայում իր գործունեության ակտիվ ուղղությունն է երկրի իրավապաշտպան համակարգի կատարելագործումը և խթանումը, այդ թվում՝ մարդու իրավունքների կրթության և վերապատրաստումների միջոցով: Այս աշխատանքների առաջնահերթ նպատակներից է կարծրատիպերի վերացումը, որոնք խոչընդոտում են հաճախ բարեփոխումների իրականացումը: Կարևոր է նաև համագործակցությունը պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ:
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կարևորել է համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ, այդ թվում՝ խոշտանգումների կանխարգելման, կանաց իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտներում: Արման Թաթոյանը նշել է ակտիվ համագործակցություն է հաստատված նաև գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ՝ կապված ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի հետ: 
 
Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը պայմանավորվածություն են ձեռք բերել խորացնել հետագա համագործակցությունը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play