«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հաճախակի են դարձել ինքնասպանության եւ դժբախտ պատահարների դեպքերը
20-07-2010 14:40:00 | Հայաստան | Իրավունք
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 30-ին դատապարտյալ Սուրեն Ավետիսյանը եւ հունիսի 9-ին դատապարտյալ Վարուժան Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպան են եղել: Իսկ արդեն հուլիսի 16-ին հոսանքահարությունից մահացել է կալանավոր Արամ Հակոբյանը: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն հարությունյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին` խնդրելով տալ պարզաբանումներ ստեղծված իրավիճակի պատճառների վերաբերյալ եւ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները դրանց վերացման, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակը վերահսկելի դարձնելու ուղղությամբ: