ֆեյքերի դեմ պայքարում խոսքի ազատությունը ոչ մի դեպքում չի վնասվելու. Արթուր Վանեցյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ֆեյքերի դեմ պայքարում խոսքի ազատությունը ոչ մի դեպքում չի վնասվելու. Արթուր Վանեցյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 04-04-2019 15:16:44   | Հայաստան  |  Հասարակություն



 
Ֆեյքերի դեմ պայքարը լինելու է շատ զգույշ, շատ մտածված: 
 
Այս մասին ապրիլի 4-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն (ԱԱԾ) Արթուր Վանեցյանը: 
 
Ըստ նրա, սոցիալական ցանցերում թե ֆեյքերի, թե իրական անձանց կողմից գրառումներում եթե հանցակազմ չլինի, ապա իրավապահ մարմինները անելիք չեն ունենա, իսկ հակառակ պարագայում ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և համապատասխան միջոցներ ձեռք առնելով՝ կանխել և բացահայտել այդ հանցագործությունները: 
 
Ա. Վանեցանի վստահեցմամբ՝ ֆեյքերի դեմ պայքարում խոսքի ազատությունը ոչ մի դեպքում չի վնասվելու: 
 
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է իր մայրն ազատվել աշխատանքից, Ա. Վանեցյանն ընդգծեց, որ կառավարության պաշտոնական կայքում որոշումը հրապարակված է, իսկ ինքը չի պատրաստվում քննարկել վարչապետի որոշումները: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն