Նաիրա Զոհրաբյանը ստում է. Ես ոչ մեկի համար ոչ մի ելույթ չեմ դասավորել. Մարիա Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նաիրա Զոհրաբյանը ստում է. Ես ոչ մեկի համար ոչ մի ելույթ չեմ դասավորել. Մարիա Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 08-04-2019 12:54:51   | Հայաստան  |  Հասարակություն



 
Նաիրա Զոհրաբյանը ստում է. Ես ոչ մեկի համար ոչ մի ելույթ չեմ դասավորել: 
 
Այս մասին ապրիլի 8-ին Ազգային Ժողովում արտահերթ խոհրդարանական նիստի ընթացքում իր ելույթում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը: 
 
Ըստ նրա՝ ապրիլի 5-ին Մարդու իրավունքներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը միջանցքում նշել է, թե Մարիա Կարապետյանն է թաքուն ծրագրում ամբիոնից հնչող ելույթները: 
 
«Անհերքելի է, որ խորհրդարանական լսումները բաց են եղել տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարուղարության հեռախոսահամարով գրանցված բոլոր հասարակական կազմակերպությունների համար, և ես ոչ մի ելույթ չեմ դասավորել ոչ մեկի համար: Բայց սրանով տիկին Զոհրաբյանի տարածած ստերի շրջանակը չի սպառվել»,- ընդգծեց Մ. Կարաետյանը: 
 
Վերջինիս պնդմամբ՝ Զոհրաբյանը ստում է, երբ նշում է, թե իրենց հանձնաժողովը (Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով) հստակ թեմաներ է հաստատել լսումների օրակարգի համար: 
 
Պատգամավորի խոսքերով՝ մարտի 11-ի հանձնաժողովի նիստին հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ չեն եղել: 
 
Ի դեպ՝ քիչ առաջ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում պատասխանել է Մարիա Կարապետյանին՝ գրելով. 
 
«Ստրասբուրգից հետևեցի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մարիա Կարապետյանի բոցաշունչ ելույթին ԱԺ ամբիոնից: Ինչպես միշտ օրակարգից դուրս ելույթ ՝ իրեն հոգեհարազատ հասարակակական կազմակերպությունների շահը պաշտպանելու համար: Տիկին Կարապետյանի յուրաքանչյուր բառը սուտ է և ապատեղեկատվություն:
 
Երևի թե հեղափոխական նոր թրենդի մեջ է ստախոսությունը, մանիպուլյացիան, ապատեղեկատվությունը, բայց վստահեցնում եմ ձեզ ՝ իմ դեպքում դա ուղղակի չի անցնելու: Մնացածը, շատ ավելի հանգամանալից, Սրտասբուրգից վերադառնալուց հետո:
 
Տիկի՛ն Կարապետյան, հեղինակություն նման անազնիվ մեթոդներով չեն վաստակում, եթե անգամ ձեր այսօրինակ գործունեության համար  Եվրոպական միությունը ձեր դոշին փակցնում է  «Քաջ կին» մրցանակը: Մնացածն իմ ընկեր Գևորգ Պետրոսյանի խոսքում»:
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն