Տնտեսական հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ որ մարդիկ կփոխեն իրենց տնտեսական վարքագիծը. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Տնտեսական հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ որ մարդիկ կփոխեն իրենց տնտեսական վարքագիծը. Նիկոլ Փաշինյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-04-2019 18:06:28   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Տնտեսական հեղափոխությունը տեղի կունենա այն ժամանակ, երբ որ մարդիկ կփոխեն իրենց տնտեսական վարքագիծը»,- համոզված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
Ապրիլի 22-ին ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նա նկատեց, որ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հեղափոխության հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի իրեն առանցքային դերակատար զգա: 
 
Ն. Փաշինյանի խոսքերով՝ տնտեսական զարգացման ոլորտում իրենք փորձում են կիրառել նույն մոդելը, ինչը քաղաքական զարգացման ոլորտում:
 
«Ինչո՞ւ և ինչպե՞ս տեղի ունեցավ քաղաքական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում. Տեղի ունեցավ հետրյալ կերպ. երբ մենք երկար տարիներ փորձում էինք ՀՀ քաղաքացիներին համոզել, որ իրենց՝ կոնկրետ մեկ մարդու դիրքորոշումը, վարքագիծը շրջադարձային նշանակություն ունի քաղաքական իրողությունների հաստատման գործում: Մենք երկար ժամանակ ՀՀ քաղաքացիներին փորձում էինք բացատրել, որ ՀՀ -ում չկա բացարձակապես ոչ մի երևույթ՝ ոչ նեգատիվ, ոչ պոզիտիվ, որ մեզանից յուրաքանչյուրի հետ կոնկրետ անհատական կապ չունենա»,-  ընդգծեց վարչապետը: 
 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն