Ցեղասպանության եւ Արցախի հարցում շեշտադրումները պետք է փոխել․ Արա Պապյան


Ցեղասպանության եւ Արցախի հարցում շեշտադրումները պետք է փոխել․ Արա Պապյան

  • 24-04-2019 10:00:00   | Հայաստան  |  Քննարկում



 

«Կա մեծ մոլորություն, որ ՀՀ նման  սահմաններով կարոող է գոյատեւել․ Հայաստանը կարող է զարգանալ, եթե Հայկական հարցը լուծենք»,- «Նոյյան Տապան»-ին տված հարցազրույցում հայտարարել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։ Ստորեւ ներկայացնում ենք որոշ հատվածներ Արա Պապյանի պատասխաններից․
 
Արա Պապյան․ «Դեռեւս 2015 թվականի հունվարին Ծիծեռնակաբերդում եւ Հայաստանի պետության ղեկավարները եւ Սփյուռքի մեծամեծները՝ բոլորը հավաքվեցին եւ ընդունվեց մի հռչակագիր Ցեղասպանության 100-ամյակի առիթով, որի մեջ նաեւ առանձին պարբերությամբ եւ Վուդրո Վիլսոնն էր նշվում, եւ անհրաժեշտությունն այդ իրավական փաթեթի ստեղծման, բայց անցել է 4 տարի եւ ամեն ինչ մնացել է տեղում»։
 
Ա․Պ․ «Սփյուռքը միջազգային հարաբերություններում գործոն չէ, այդ հարաբերություններում որպես սուբյեկտ միայն պետությունները կարող են հանդես գալ։ Սփյուռքը չի կարող որպես պահանջատեր հանդես գալ․ պահանջատեր կարող է հանդես գալ պետությունը եւ վճիռը կայացված է Հայաստանի Հանրապետության օգտին։ Սակայն ցավոք սրտի՝ խոսքից այն կողմ գործը չի անցնում։ Պահանջատերը Հայաստանի Հանրապետությունն է։ Որեւէ ոչ կառավարական կազմակերպություն որքան էլ հնչեղ անուններ տա, չի կարող պահանջատեր լինել»։
 
Ա․Պ․ «Գործնականում պետությունը ոչ միայն այդ ուղղությամբ ոչինչ չէր անում, այլեւ նաեւ բավականին վտանգավոր հայտարարություններ էր անում պարբերաբար՝ հայտարարելով, որ մենք որեւէ պահանջ չունենք։ Խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ  իրավատիրոջ՝ այսինքն ներկա հանրապետության, իրավունքների վերահաստատման մասին։ Հայաստանի Հանրապետությունը դրա պահանջատերը պիտի լինի, իսկ ինչու չի անում՝ չգիտեմ»։ 
 
Ա․Պ․ «Ներկա իշխանության պրոբլեմը այն է, որ իրենք չեն կարողանում հասկանալ, թե ինչ դիրքորոշում ունի իշխանությունը տարբեր  հարցերի նկատմաբ։ Որովհետեւ իշխանությունը նույն հարցի վերաբերյալ կարող է 3  ամսվա ընթացքում 4 տեսակետ արտահայտի․ որ մենք Հայաստանի  իշխանությունն ենք ուզում ուժեղացնենք, հզորացնենք, բայց գործողություններով  ավելի մտնի Ռուսաստանի տակը»։
 
Ա․Պ․ «Կա մեծ մոլորություն, որ Հայաստանի Հանրապետությունը նման  սահմաններով կարոող է գոյատեւել․ իմ համոզմամբ՝ ՀՀ կամ պիտի  լինի մեծ եւ հզոր, կամ չի կարող գոյություն ունենալ։  Եվ ցավոք սրտի, մենք տեսնում ենք, որ իմ կանխատեսումը ճիշտ է, որովհետեւ Հայաստանը տարեց տարի փոքրանում է՝ կարեւորը բնակչությունն է»։
 
Ա․Պ․ «Ասենք՝ ամբողջ աշխարհը ճանաչեց հայերի ցեղասպանությունը, ներառյալ նաեւ Թուրքիան։ Հետո՞։ Դրանից չի բխում որեւէ հատուցման խնդիր․ դա մեծ մոլորություն է։ Այո, ընունում են, որ ցեղասպանություն է եղել, բայց հենց խոսում ես հողերի վերադարձնելու մասին, անգամ ցեղասպանությունը ճանաչողները՝ բոլորը դեմ դուրս  եկան։ Թուրքական «առաջադիմական» տեսակետը հետեւյալն է՝ այո, մենք կարող ենք ընդունել, որ եղել է ցեղասպանություն, եւ ամենաշատը, որ կարող ենք ասել՝ դե, ներող կլինեք»։ 
 
Ա․Պ․ Ճանաչման հարցը երբեւէ մինչեւ 1965 թվականը չի շոշափվել․ որեւէ մեկը կասկածի տակ չի առել հայոց ցեղասպանության հարցը եւ եթե անգամ սփյուռքի պայքարն եք նայում՝ 20-30 թթ․ մշտապես հողերի  խնդիրն էր։ Անգամ 65 թվականին, երբ Երեւանում ցույցեր եղան, այնտեղ «Հողերը, հողերը» կոչերով էր, եւ ոչ թե ցեղասպանության չանաչելու։ Թուրքերը մեզ վարպետորեն, այդ թվում նաեւ սովետական միության ղեկավարության  հրահրումով մեզ ներքաշեցին մի անպտուղ պայքարի  մեջ, որն է «ցեղասպանության ճանաչում»։ Որովհետեւ եթե դու փորձում ես  դրա շուրջը վիճել՝ դա անապացուցելի է։ Այսօր թուրքերը չեն ժխտում, որ եղել են կոտորածներ, որ հայերը զոհեր են տվել, բայց իրենք ասում են, որ  դա հետեւանք է պատերազմի եւ չի եղել կանխամտածված բան։ 2 օր առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Էջմիածնում իր հայտարարության մեջ օգտագործեց «15 թվականի ողբերգական իրադարձություններ»։ Ինքը չասեց «Հայոց ցեղասպանություն», թեեւ Ռուսաստանը ճանաչել է <ցեղասպանությունը>։ Սա նույն ձեւակերպումն է, որը նաեւ Էրդողանն է այսօր ասում։ Այսինքն կարող է պետությունը ճանաչի, բայց դա որեւէ  ազդեցություն չունի եւ չի կարող ունենա պետական քաղաքականության վրա։ 
 
Ա․Պ․ Ցեղասպանության հարցում շեշտադրությունները փոխելու անհրաժեշտության ժամանակն է։  
 
Ա․Պ․ Արցախի հարցում դու պիտի ապացուցես, որ այդ տարածքը քոնն է, հակառակ դեպքում դու <համարվում ես> զավթիչ ես։ Այդ ուղղությամբ ոչ միայն աշխատանքներ չեն տարվում, այլեւ մենք ընդունել ենք, որ դա ադրբեջանական տարածք է, երբ մենք բանակցում էինք  ինքնորոշման սկզբունքի վրա՝ մենք ընդունում ենք, որ դա Ադրբեջան է եւ մենք ուզում ենք ինքորոշելով պոկվել։ Մենք ի սկզբանե  պետք է խնդիրը դնենք։ Տրամաբանությունն է սխալ, որը գալիս է 1991 թվականից, շարունակվում է եւ դա պետք է փոխվի եւ մեծ առիթ էր հեղափոխական իշխանությունների համար, բայց քանի որ  ներկա իշխանությունները ընդհանրապես արտաքին քաղաքականության  մեջ չեն էլ խորանում առանձնապես, ավելի շատ խոսք է եւ այլն, հետեւաբար մենք ունենք հնի շարունակությունը։ 
 
Ա․Պ․ Այս ամբողջը առ ոչինչ կդառնա, եթե մենք չլուծենք Արցախի հարցը։  Էս սուտ-մուտ պայքարը՝ կոռուպցիա-մոռուպցիա, մի երկու հատ  դպրոցի դասատու բռնեն, բժիշկ-մժիշկ բռնելով հարց չի փոխի։ Ավելին, եթե անգամ տնտեսությունը մեր զարգացնենք տարեկան 10 տոկոս աճով, որը մենք 5-ը չենք կարողանում, էլի հարց չի փոխելու։ Հայաստանը կարողանալու է զարգանալ, եթե Հայկական հարցը լուծենք, այսիքն մենք ստանանք այն հարյուրավոր միլիարդների հատուցումները, որի մասին մենք խոսում ենք՝ «հողեր»։ Մենք կարող ենք դրանց վրա հաստատել Հայաստանի Հանրապետության իրավունքները, որը տարեկան բազմամիլիարդ դոլարների եկամուտ  կբերի ՀՀ, եւ այդ դեպքում մենք կունենանք բարեկեցիկ Հայաստան, այդ թվում նաեւ Սփյուռքահայ հայրենակիցների համար  այստեղ կլինի շատ ավելի լավ, ապահով պայմաններ ամեն առումով եւ մենք կունենանք ռեալ ներգաղթ։

 

 

 

 

Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․

Հայաստանի Հանրապետություն

Թիմ՝ Տելեկոմ Արմենիա (Համահանրապետական), Արփինեթ (Համահանրապետական), Պլանեթ ԹՎ  (ք․ Վարդենիս), Այ-Նեթ ՏՎ  (Երեւան), ԱյՍԻԷՆ ԹՎ  (Գավառ), ԱրմՔոմ ԹՎ  (ք․ Աբովյան), Հեռատես ԹՎ  (ք․Հրազդան), ԿիմՌայ ԹՎ  (ք․ Մասիս), Ինտերլինկ ԹՎ  (Երեւան)

ԱՄՆ

TV - Noyan Tapan  (Connectto TV Box)

Նուռ ԹՎ

 

FB - Noyan Tapan (Նոյյան Տապան)

Youtube - Noyan Tapan TV. Special Programs /Հատուկծրագրեր

 

Հաղորդման տեսագրությունը կարելի է դիտել

TV - Noor (Ֆրեզնո, ԱՄՆ) 

TV - Noyan Tapan (Connectto TV Box) 

Youtube - Noyan Tapan TV

Youtube - Noyan Tapan Live

FB - Noyan Tapan (Նոյյանn Տապան)

 

Բաժանորդագրվեք մեզ / Подписывайтесь

Youtube – https://www.youtube.com/noyantapanlive/

Youtube – https://www.youtube.com/noyantapan

Facebook: https://www.facebook.com/NoyanTapanHolding/

Facebook: https://www.facebook.com/groups/ww.nt.am

Telegram։ t.me/Noyan TapanTV

Twitter: https://twitter.com/noyantapan

Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:

 

«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով

 Noyan Tapan TV - YouTube

www.patreon.com/NoyanTapanTV

Գովազդի տեղադրման համար՝ գրել contact@nt.am

Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։

#noyantapantv #Նոյյանտապան #ноянтапантв #Արցախ #Арцах #NoyanTapan  #НоянТапан #Armenia #Հայաստան #Армения #նոյանտապան #karabakh #Нагорный_Карабах #нагорныйкарабах

«Նոյյան Տապան» լրատվական կենտրոն («ՆՏ Հոլդինգ»)

Հայաստան, Երեւան, 0009, Իսահակյան 28

Հեռ․+374 60 351122, +374 60351123, +1 818 967 5677

էլ․փոստ` contact@nt.am

Կայք՝ www.nt.am

Նոյյան տապան  -   Քննարկում

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play