Գվարդիոլան ցանկանում է հաղթել «Ռեալին» Սանտիագո Բեռնաբեու մարզադաշտում
24-04-2011 13:32:21 | Հայաստան | Սպորտ
Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ հասկանում է, թե ինչու են մասնագետները «Ռեալին» Չեմպիոնների Լիգայում ֆավորիտ համարում: Հիշեցնենք, որ իսպանական երկու գրանդների դիմակայությունը եւրոպական ամենահեղինակավոր մրցաշարում սպասվում է կիսաեզրափակիչ փուլում:
-Գրեթե ամբողջ աշխարհն առաջիկա երկու սուպեր կլասիկոներում ֆավորիտ է համարում «Ռեալին»: Պատճառն «Արքայական ակումբի» մեր նկատմամբ տոնած վերջին հաղթանակն է Copa Del Rey-ի եզրափակիչում: Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ «Բարելոնայի» ֆուտբոլիստներն այժմ այնքան էլ լավ մարզավիճակում չեն գտնվում: Դրա գլխավոր պատճառը վնասվածքներն են, - հայտարարել է Գվարդիոլան:
Իր հերթին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը նաեւ նշել է, որ ամեն գնով փորձելու է հաղթանակած հեռանալ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտից:
-Ես ցանկանում եմ բոլորին ապացուցել, որ «Ռեալի» ֆավորիտի կարգավիճակը, ամենեւին էլ հաղթանակ չէ: Միայն հավելեմ, որ մեր թիմը կփորձի ձգտել հաղթանակի մադրիդյան թիմի մարզադաշտում, - ավելացրել է «Բարսայի» մարզիչը: