Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալի հետ


Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալի հետ

  • 21-05-2019 13:25:35   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին:
 
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են, որ  ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում գենդերային հավասարության պաշտպանության ու կանանց առաջխաղացման ուղղությամբ վերջին ձեռքբերումները` ընդգծելով, որ կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված: Նախարարն անդրադարձել է այս խնդիրներում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին:
 
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ է կատարել 2020-2021թթ. ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահությանը, Տնտեսական և սոցիալական խորհրդում և Մարդու իրավունքների խորհրդում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի քայլերին և նախաձեռնություններին:
 
Մտքեր են փոխանակվել միջազգային ձևաչափերում կանանց իրավունքների առնչությամբ Հայաստանի ընթացիկ գործունեության և իրականացվող ծրագրերի շուրջ:
 
Օսա Ռեգները UN Women-ի լիակատար աջակցությունն է հայտնել կանանց իրավունքների բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և ներկայացրեց համագործակցության մի շարք առաջարկներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play