Norway Chess. Լեւոն Արոնյանը բաժանեց 2-3-րդ տեղերը


Norway Chess. Լեւոն Արոնյանը բաժանեց 2-3-րդ տեղերը

  • 15-06-2019 10:45:14   | Նորվեգիա  |  Սպորտ

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը մասնակցել է Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ավարտված Norway Chess մրցաշարին:
 
Հայ գրոսմայստերը 9 տուրերում վաստակել է 10.5 միավոր եւ 2-3-րդ տեղերը բաժանել Յու Յանյիի (Չինաստան) հետ:
 
Առաջին տեղը գրավել է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), որը հավաքել է 13.5 միավոր:
 
Մրցաշարին մասնակցել են նաեւ Ուեսլի Սոն (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Դին Լիժենը (Չինաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Շաքրիյար Մամեդյարովը (Ադրբեջան) եւ Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան):
 
Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ դասական պարտիայում հաղթող չլինելու դեպքում անցկացվում էր կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա:
 
Նոյյան տապան  -   Սպորտ