Կայանալու է ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը


Կայանալու է ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը

  • 04-07-2019 17:16:21   | Բելոռուս  |  Սպորտ

Սույն թվականի հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին «Օլիմպավանի»  ՀԱՕԿ վարչական շենքի 1-ին հարկում (ք. Երևան, Միկոյան 51) կայանալու է ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը:
 
Օրակարգի հարցերը՝
 
1. 2019 թ. Հունիսի 18-30-ը Մինսկում (Բելառուսի Հանրապետություն) կայացած Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների մասին:
 
              Զեկուցող՝ ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյան
 
2. «Տոկիո 2020 » 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստման աշխատանքների մասին:
 
      Զեկուցող՝ ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյան
 
3. «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու մասին:
 
Զեկուցող՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան
 
4. «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը  ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու մասին:
 
Զեկուցող՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան
 
5. Գլխավոր ասամբլեայի արարողակարգային հարցեր:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ