Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ


 

Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ

  • 08-07-2019 18:47:05   | Հայաստան  |  Մամուլի սրահ

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը ցավակցական ուղերձ է հղել Սարգիս Հովիվյանի մահվան կապակցությամբ:
 
 
«80 տարեկան հասակում կյանքից հեռացել է լեգենդար ֆուտբոլիստ, մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ Սարգիս Հովիվյանը, որի անունն անքակտելիորեն կապված է հայկական ֆուտբոլի նշանակալի էջերի հետ: Որպես ֆուտբոլիստ, Հարություն Քեհեյանը մեծ դերակատարություն է ունեցել 60-ական թվականների հայկական ֆուտբոլում՝ իր հրաշալի, անկրկնելի խաղով ուրախության բազմաթիվ պահեր պարգևելով աշխարհասփյուռ հայությանը: Հայկական ֆուտբոլը մեծ կորուստ է կրել: Խորապես ցավակցում եմ Սարգիս Հովիվյանի ընտանիքին, մերձավորներին, հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուներին»,-ասված է ուղերձում:
 
Լեգենդար հարձակվողը ծնվել է 1938թ․-ին՝ Սուխում քաղաքում, որտեղ նաև սկսել է ֆուտբոլիստի կարիերան։ Իր առանձնահատուկ խաղը ցուցադրել է Երևանի «Սպարտակում», «Արարատում», Մոսկվայի «Սպարտակում», Քութայիսի «Լոկոմոտիվում»։ Հետագայում մարզել է «Շիրակը», «Լոռին», «Արարատը», Արտաշատի «Օլիմպիան», Հոկտեմբերյանի «Սպարտակը», Հայաստանի պատանեկան հավաքականը։ Ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի և ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում։
 
Հովիվյանի հգեհանգիստը կայանալու է հուլիսի 9-ին՝ ժամը 18-ից 20-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում: Հուղարկավորությունը հուլիսի 10-ին տեղի է ունենալու Զեյթունի գերեզմանատանը. թափորը ժամը 13:00-ին կշարժվի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցուց։
 
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   Մամուլի սրահ