Փայտի գործով զբաղվողները Տավուշի մարզպետարանի շենքի մոտ ցույց են արել
15-07-2019 17:38:58 | Տավուշի մարզ | Ի՞նչ է գրում մամուլը
tesankyun.am Հուլիսի 15-ի առավոտյան Տավուշի մարզպետարանի շենքի առաջ հավաքվել են փայտի գործով զբաղվող մոտ հինգ տասնյակ անձինք։
Նրանք բողոքել են, որ հնարավորություն չունեն իրենց բիզնեսով զբաղվելու։ Նրանց մարզպետարանի շենքում ընդունել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Այդ հանդիպմանը մասնակցել է բնապահապանական տեսչության Տավուշի մարզային բաժնի ղեկավար Վահագն Առաքելյանը, Իջեւանի անտառտնտեսության նորանշանակ տնօրեն Մհեր Ղալթախչյանը։ Դրանից հետո, կեսօրին փայտի բիզնեսով զբաղվողները փորձել են մ արզպետարանի խաչմերուկի մոտ փակել միջպետայկան ավտոճանապարհը, սակայն ոստիկանության Իջեւանի բաժնի աշխատակիցները կանխել են այդ գործողությունը։