Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն

30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 15-ին այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն:

Նախագահին ներկայացվել է հայկական գորգագործական արվեստն աշխարհի տարբեր երկրներում ներկայացնող ընկերության ավելի քան մեկդարյա պատմությունը
 
Այս մասին տեղեկացրեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից
 
 
«Մեգերյան կարպետ»-ը Հայաստանում իր գործունեությունը սկսել է 2000 թվականին
 
Ընկերությունն արտադրում է տարբեր դիզայնի և խտությունների ձեռագործ գորգեր, նաև զբաղվում հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ և վերանորոգմամբ
 
 
Արմեն Սարգսյանն այցելել է գորգագործման սրահ, հետաքրքրվել գորգագործների
աշխատանքով և հետևել գորգի ստեղծման գործընթացին
 
Հանրապետության նախագահը եղել է նաև «Հովհաննես և Նոյեմի Մեգերյանների անվան հին գորգերի թանգարանում», որտեղ ներկայացված են հին հայկական ավանդական գորգագործության ամենավառ ու հարուստ նմուշները։
 
Նախագահ Սարգսյանը ծանոթացել է Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Արցախի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի հին գորգերի նմուշներին և պատմությանը։ Թանգարանում մասնավորապես ներկայացված է 160 տարեկան Վահանագորգն իր հուզիչ պատմությամբ՝ Ցեղասպանության ժամանակ ճարահատյալ մայրը, բաժանելով այն երկու մասի, տվել է իր աղջիկներին, որ վերջիններս իրար կորցնելու դեպքում կարողանան գտնել միմյանց
 
Այդպես էլ պատահել է. 50 տարի անց Նյու Յորքում քույրերն իրար վերագտել են շնորհիվ գորգի երկու հատվածների։ Թանգարանում պահվում է նաև աշխարհի ամենահին գորգի՝ Պազիրիկի կրկնօրինակը
 
Բնօրինակը ցուցադրվում է Էրմիտաժ թանգարանում։
 
«Մեգերյան կարպետ»-ի պատասխանատուները Հանրապետության նախագահին պատմել են ընկերության ընթացիկ գործունեության և զարգացման առաջիկա ծրագրերի մասին
 
Նախագահ Արմեն Սարգսյանը քաջալերել է նրանց գործունեություն ծավալել նաև Գյումրիում
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 159 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար