Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մասնակցելու են Լեհաստանում և Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարերի
17-07-2019 17:59:52 | Հայաստան | Սպորտ
Այս մասին հայտնում է ֆեդերացիան: Հուլիսի 22-ից օգոստոսի 1-ը մեր ընտրանին ուսումնամարզական հավաք է անցկացնելու «Օլիմպավանում»: Ընտրանու մի մասը կմեկնի Վարշավա, մյուսը՝ Թբիլիսի: Օգոստոսի 2-4-ը Վարշավայում կայանալիք միջազգային մրցաշարին կմասնակցեն Գևորգ Ղարիբյանը, Արմեն Մելիքյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ), Արթուր Շահինյանը և Մաքսիմ Մանուկյանը (87 կգ): Օգոստոսի 7-11-ը Թբիլիսիում կայանալիք մրցաշարին կմասնակցեն՝ Ռուդիկ Մկրտչյանը, Նորայր Հախոյանը (55 կգ), Վազգեն Խաչատրյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը, հնարավոր է նաև Արմեն Բաղդասարյանը (72 կգ), Սարգիս Քոչարյանը, Էդուարդ Սարգսյանը, Արգիշտի Աբգարյանը (82 կգ), Գեղամ Թորգոմյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):