Հարավկովկասյան երկաթուղին իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ ԱԻՆ-ին


Հարավկովկասյան երկաթուղին իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ ԱԻՆ-ին

  • 30-07-2019 17:52:18   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր երախտագիտությունն է հայտնում Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությանը և փրկարարներին, որոնք մասնակցում էին Թումանյան կայարանում հուլիսի 29-ին տեղի ունեցած բեռնատար գնացքի վագոնների գծերից դուրս գալու հետևանքների վերացման և հրդեհի մարման աշխատանքներին:
 
ՀՀ ԱԻՆ աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունները թույլ են տվել սեղմ ժամկետներում վերացնել միջադեպի հետևանքները:
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն