Մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ


Մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քր.գործ

  • 07-08-2019 17:14:35   | Գեղարքունինքի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխայի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:
 
Նախնական տվյալներով՝ 2019 օգոստոսի 6-ին՝ ժամը 9:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչը, իր կողմից վարած «Գազել» մակնիշի ավտոմեքենայով Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, վրաերթի է ենթարկել մանկահասակ՝ 13.11.2016թ. ծնված երեխային՝ վերջինիս անզգուշությամբ պատճառելով մահ:
 
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
 
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
 
«Գազել» ավտոմեքենայի վարորդից վերցվել է արյան փորձանմուշ և նշանակվել դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play