Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ում դասախոսական կազմի ձևավորման մասին


Արայիկ Հարությունյանը՝ ՀՊՏՀ-ում դասախոսական կազմի ձևավորման մասին

  • 15-08-2019 18:15:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը վստահեցնում է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասախոսական կազմի ձևավորման հետ կապված խնդիրը դուրս չի գա օրենքի և իրավունքի սահմաններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հարությունյանն ասաց օգոստոսի 15-ին, լրագրողների հետ զրույցում:
 
«Մենք չենք թողնի, որպեսզի խնդիրները դուրս գան օրենքի և իրավունքի դաշտից»,- ասաց Հարությունյանը:
 
ԿԳՄՍ նախարարը հավելեց, որ այդ խնդիրը չի ազդի սեպտեմբերից վերսկսվող դասապրոցեսի վրա:
 
ՀՊՏՀ մի շարք դասախոսներ դժգոհություն են հայտնել կապված այն անորոշ իրավիճակի հետ, որ բուհում կայացած մրցույթի արդյունքներով եկող ուսումնական տարվա դասախոսների կազմը վերջնականապես ձևավորված չէ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play