Մոսկվայում քննարկվում են ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրները․ մասնակցում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը


Մոսկվայում քննարկվում են ՌԴ արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող հայերին հուզող խնդիրները․ մասնակցում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը

  • 16-08-2019 13:20:47   | Ռուսաստան  |  Իրավունք

Այս պահին Մոսկվայում տեղի է ունենում քննարկում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի և Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովայի միջև կապված Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած կամ այնտեղ բնակվող մեր հայրենակիցներին հուզող խնդիրների լուծման հետ:
 
Այս քննարկումն արտահայտում է Մարդու իրավունքների պաշտպանի արդյունավետ համագործակցությունը Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանի հետ, ով նույնպես մասնակցում է քննարկմանը: Հանդիպմանը մասնակցում է նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
Օրակարգում ներառված են այն հարցերը, որոնց առավել շատ են բախվում մեր հայրենակիցները:
Պաշտոնական հայտարարությունը՝ շուտով։
 
ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
 ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ
 
Նոյյան տապան  -   Իրավունք