ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. առկա է հանրային հստակ պահանջը և դիմադրությունը


ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ. առկա է հանրային հստակ պահանջը և դիմադրությունը

  • 18-08-2019 13:49:25   | Հայաստան  |  Հասարակություն

Ժամանակին հարգարժան վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ մի այսպիսի միտք արտահայտեց Ջերմուկում բնակչության հետ հանդիպման ժամանակ, 
որ եթե իր կառավարման փուլում հայտ ներկայացվեր ԱՄՈԻԼՍԱՐՈՒՄ մետաղական հանք շահագործելու համար, ապա միանշանակ կմերժվեր։
 
Ջերմուկ համայնքի բնակչության և իրենց այդ որոշումը սատարող մարդկանց պայքարի արդյունքում ԱՄՈԻԼՍԱՐՈՒՄ հանք շահագործել պատրաստվող ընկերությունը ուղղակի ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՄԱՀ է տանում։
Այն իշխանությունը, որը որ այս փուլում թուլ տվեց շահագործել հանքը պիտի ուղղակի իր աջակցությամբ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՆԻ այդ ընկերությանը, տալով հարկային վարկային և շատ այլ արտոնություններ։
Այսիսով հասնելով մի վիճակի, որը նույնն է թե տրվում է նոր թույլտվություն ։
Սակայն այս անգամ ի տարբերություն սկզբնական թույլտվության, կա հանրային հստակ պահանջ և դիմադրություն ։
Այս իրավիճակում ԱՄՈՒԼՍԱՐԸ շահագործելու թույլտվություն տողը նույնքան պատասխանատու է լինելու հանրությանը, որքան պատասխանատու է սկզբնական թույլտվության հեղինակը։
ԱՄՈՒԼՍԱՐԸ ՍԱՐ Է ՄՆԱԼՈՒ և ՎԵՐՋ ։
 
Շիրակ Բունիաթյան 
Ջերմուկի բնակիչ

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն