Բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում է կատարվել, ապա ընկերներով ծեծի են ենթարկել նրան.ՀՔԿ


Բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում է կատարվել, ապա ընկերներով ծեծի են ենթարկել նրան.ՀՔԿ

  • 02-09-2019 14:26:29   | Արագածոտնի մարզ  |  Իրավունք

 
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ստացվել և վարույթ է ընդունվել բռնություն գործադրելու սպառնալիքով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Մեկ անձ ձերբակալվել է:
 
2019 թվականի օգոստոսի 24-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչը, բռնություն գործադրելու սպառնալիքով, պահանջում է վճարել իր ծանոթի՝ հացատանն ունեցած պարտքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 23-ի երեկոյան Արագածոտնի մարզի բնակիչն ընկերների հետ ծեծի է ենթարկել իրեն և իր երկու ընկերներին՝ կրկին պահանջելով վճարել հիշյալ պարտքը և այն գումարը, որը կասի Երևան քաղաքի՝ վերոհիշյալ բնակիչը: Բացի այդ, հաղորդում ներկայացրած անձը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է, հայտնել է նաև այն մասին, որ նույն գազալցակայանում Արագածոտնի մարզի հիշյալ բնակիչն իրենից պահանջել է հինգ օրվա ընթացքում տալ 500.000 ՀՀ դրամի սիգարետ՝ հակառակ դեպքում սպառնալով բռնություն գործադրել:
 
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի մարզի բնակիչ՝ ծնված 1989 թվականին:
 
Դեպքի առթիվ Ոոստիկանության Աշտարակի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով, որն ուղարկվել է Արագածոտնի մարզային քննչական վարչություն և ընդունվել վարույթ: Մեկ անձ ճանաչվել է տուժող:
 
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի օգոստոսի 23-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի 30-ամյա բնակիչն Աշտարակ քաղաքից դեպի էջմիածին տանող ավտոճանապարհին գտնվող գազալցակայանում մի խումբ անձանց հետ ծեծի է ենթարկել Երևան քաղաքի երեք բնակիչներին, որից հետո, բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանցից մեկից պահանջել է հինգ օրվա ընթացքում իրեն փոխանցել 500.000 ՀՀ դրամի ծխախոտ:
 
Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ: Տուժողին հասցված մարմնական վնասվածքի բնույթը, ծանրության աստիճանը, առաջացման մեխանիզմը և մի շարք այլ հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ շորթում կատարելու կասկածանքով: Դատարանը բավարարել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը, սակայն  միևնույն ժամանակ թույլատրելի համարել այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը:
 
Նախաքննությունը շարունակվում է:  Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
 
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: 
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play