Լիբանանի նախագահը օբյեկտիվ գնահատական է տվել պատմական դեպքերին. Շահան Գանտահարյան


Լիբանանի նախագահը օբյեկտիվ գնահատական է տվել պատմական դեպքերին. Շահան Գանտահարյան

  • 03-09-2019 10:33:13   | Լիբանան  |  Վերլուծություն

Մեծն Լիբանանի հիմնադրության (1920) 100-ամյակի նախապատրաստական աշխատանքների մեկնարկի առիթով Լիբանանի հանրապետության նախագահը օբյեկտիվ գնահատական է տվել պատմական դեպքերին եւ հաստատել, որ Oսմանյան Կայսրությունը Լիբանանի պետության եւ ժողովրդին նկատմամբ իրականացրել է ոճրային, բռնարարքային, բռնատիրական եւ համայնքների միջեւ դավադրական քաղաքականություն։

Այդ քաղաքականությունը իբրեւ պետական ահաբեկչություն է որակել Լիբանանի նախագահը։
 
Հետաքրքիր է, որ նման հայտարարություն համընկնում է Թուրքիայի արտգործնախարարի վերջերս Բեյրութ կատարած այցի օրերին։ Պաշտոնական Անկարան բուռն հակազդել է , դատապարտելով Լիբանանի նախագահի կատարած հայտարարությունը եւ այն որակել ոչ համարժեք Բեյրութ-Անկարա հարաբերությունների ներկա իրավիճակին։
 
Խոսելով Օսմանյան կայսրության իրականացրած սովամահության եւ ջարդերի քաղաքականության մասին Լիբանանի նախագահը անհրաժեշտ է նկատել  սերունդներին իմացնել  պատմական ճշմարտությունը։
 
Կարծում եմ, որ այս բաժինը մի քանի դիտարկում կարող է ներառել.նախ իհարկե Թուրքիայի ժխտողականության դեմ քայլ առնելու կոչ է. երկրորդ՝ Լիբանանի կրթության ծրագրերում եւ պատմության դասագրքերում Օսմանյան կայսրության իրականացրած քաղաքականության ճիշտ որակում եւ բնութագիր տալու հրամայականի հնչեցումն է։ Գուցե արժե  հիշել, որ մի քանի օր առաջ պաշտոնական Սաուդյան Արաբիան եւս կրթության ոլորտում Օսմանյան Կայսրությունը իբրեւ ոճրագործ պետություն ներկայացնելու  որոշում էր կայացրել։
 
Լիբանանում արդեն զորակցական հնչեղություն է ստացել նախագահի հայտարարությունը եւ լիբանանյան սովամահությամբ թե ընդհանրապես իրականացված ցեղասպանությունների թեմաները վերարծարծվում են պետական եւ հասարակական մակարդակների վրա։
Հիշարժան հանգամանք է նաեւ այն, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով դեռեւս նախագահ չընտրված Միշել Աունը խոսել էր 20-րդ դարի իրականացված ցեղասպանության եւ 21-րդ դարի իրականացվող էթնիկ զտումների համեմատականի մասին, պարզ դարձնելով ցեղասպանի միեւնույն հասցեն։
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play