ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է լիազորությունները չարաշահելու մեջ.Ոստիկանություն


ՀՊՏՀ-ի ռեկտորի նախկին պաշտոնակատարը կասկածվում է լիազորությունները չարաշահելու մեջ.Ոստիկանություն

  • 11-09-2019 13:07:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
 
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հայտնեցին, որ ԿՀԴՊԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալների համաձայն` ռեկտորի նախկին պաշտոնակատարը չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, խախտելով աշխատանքային օրենսգրքի և ԲՈՒՀ-ի կանոնադրության պահանջները՝ իր մտերիմներին տրամադրել է չնախատեսված ամենամյա վճարովի արձակուրդներ, միանվագ դրամական պարգևատրումներ և լրավարձեր, ինչի հետևանքով վատնվել են խոշոր չափերի գումարներ:
 
 
Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն